Sunday, 05 07 2026
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է

ՀՔԾ-ն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ինչո՞ւ է շարունակվում Մարտի 1-ի կոծկումը

Այսօր Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որով ընդհանուր առմամբ իշխանություններից, մասնավորապես՝ Հատուկ քննչական ծառայությունից պահանջում է 2008 թվականի Մարտի 1-ի գործի նոր, օբյեկտիվ և բազմակողմանի հետաքննություն, ինչպես հայտարարել է նոր կառավարությունը։ ՀԱԿ հայտարարությունը ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական բովանդակությամբ տեքստ է, որքան Մարտի 1-ի բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական քննության իրականացման համար անհրաժեշտ կարևորագույն կետերից բաղկացած փաստաթուղթ, որը կարող է, իսկ ավելի ճիշտ՝ պետք է դառնա ՀՔԾ-ի աշխատանքային փաստաթուղթը կամ եթե կուզեք՝ Մարտի 1-ի բացահայտման ճանապարհային քարտեզը։

«Ողջունելով այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը, Հայ ազգային կոնգրեսը հույժ կարևոր է համարում մարտիմեկյան իրադարձությունների համակողմանի քննությունը և ամբողջական բացահայտումը՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության ուշադրությունը հրավիրելով հետևյալ փաստերի վրա: Մարտի 1-ի դեպքերը հաջորդեցին 2008թ-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով ավելի քան տասը օր տևած բողոքի բազմահազարանոց խաղաղ ցույցերին։ Կոնգրեսի համոզմամբ՝ այն այլ բան չէր, քան ընտրակեղծիքների դեմ ընդվզած համաժողովրդական բողոքի ցույցերը զենքի ուժով ճնշելու միջողով իշխանությունը յուրացնելու ամփոփիչ գործողություն, որը նախապես մանրամասն ծրագրված էր վարչախմբի կողմից։ Պետական ամբողջ մեքենան, բոլոր ճյուղերով՝ գործադիր, օրենսդիր և դատական, ամբողջ իրավապահ համակարգը՝ ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱԾ-ն, ինչպես նաև բանակը, ապօրինաբար ներգրավվեցին ոճրագործության իրականացմանը»,- սա ՀԱԿ-ի հայտարարության առաջին կարևորագույն և հիմնարար արձանագրումն է, որը ՀԾՔ-ի՝ անհայտ ուղղությամբ թևածող ուշադրությունը հրավիրվում է Մարտի 1-ի պատճառի, բուն պատճառի վրա։

Իսկ պատճառը, այո, 2008 թվականի նախագահական ընտրությունների կեղծումն էր, որը հանգեցրել էր համաժողովրդական ցասման։ Եվ ուրեմն, ՀԾՔ-ի քննության՝ առաջին հերթին փիլիսոփայությունը, պետք է հիմնվի քաղաքական ակտի՝ նախագահական ընտրությունների կեղծման փաստի վրա։ Մարտի 1-ը իր բնույթով ու նշանակությամբ 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի սպանդից հետո ամենախոշոր ու մասշտաբային հակապետական ակտն է, որը կազմակերպվել է այդ ժամանակ իշխանությունը յուրացրած խմբավորման անդամների կողմից՝ իշխանության ուզուրպացիան շարունակելու նպատակով։ Սա պետք է լինի ՀՔԾ-ի գործունեության մեթոդոլոգիական հիմքը, մինչդեռ ՀԾՔ-ն, անգամ Նիկոլ Փաշինյանի շատ կոնկրետ հանձնարարականից հետո, Մարտի 1-ի գործին վերաբերում է, մեղմ ասած՝ իներցիայով. հարցաքննության են կանչվում Մարտի 1-ի զոհերի հարազատները, ովքեր առանց այն էլ անցած տասը տարիներին կրել են անասելի բարոյական վնասներ, ովքեր իրենց իմացածը բոլոր հնարավոր միջոցներով հրապարակել են իրենց արդեն տրված ցուցմունքներում ու մամուլում, ՀՔԾ են կանչվում Փաստահավաք խմբի անդամները, որոնք տիտանական աշխատանք են կատարել Մարտի 1-ի գործի ամբողջական ու համակողմանի բացահայտման համար և այդ աշխատանքը ներկայացրել են ծավալուն զեկույցներում։ Սակայն ՀՔԾ-ն առայժմ աշխատում է նախկին ոճով։

Ու տպավորություն է ստեղծվում, որ ՀՔԾ-ն, մեղմ ասած, լավ չի ըմբռնել հասարակության ու պետության պատվերը՝ բացահայտել Մարտի 1-ի սպանդը, բացահայտել ամենայն մանրամասնությամբ և բոլոր հանգամանքներով, բացահայտել բոլոր մեղավորներին՝ սկսած կրակելու հրաման կատարածներից մինչև ու ամենակարևորը՝ կրակելու հրաման արձակածներ։ Ու այդ տպավարությունից բխող մեկ այլ տպավորություն է, որ ՀՔԾ-ն կարծես առաջնորդվում է ոչ թե նոր իշխանության միանգամայն օրինական ու լեգիտիմ պահանջներով, այլ հետևում է Մարտի 1-ի գործով ամենակարևոր դեմքի ու Մարտի 1-ի թիվ մեկ շահառուի՝ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքին։ Այս կառույցի աշխատակիցները գործում են նախորդ իշխանության քաղաքական պատվերի տրամանաբության շրջանակներում, որը Մարտի 1-ի գործը հնարավորինս կոծկելու պատվեր էր, Մարտի 1-ի կազմակերպիչների անունները մոռանալու պատվեր էր։ ՀՔԾ-ն աշխատում է ահա այդ՝ քոչարյանասարգսյանական իշխանության պատվերով՝ մոռանալով կամ երևի լավ լսած չլինելով նոր իշխանության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղակի հայտարարությունն այն մասին, որ իրավապահ բոլոր մարմինների գործունեության արդյունավետության գնահատականը լինելու է Մարտի 1-ի գործի բացահայտումը։

Եվ ՀՔԾ-ն, այսօր դրսևորելով նման ոչ ադեկվատ վերաբերմունք ու վարքագիծ, ստիպում է հասարակությանը տարակուսել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն անկեղծ էր իր այդ հայտարարություններում ու հանձնարարականներում։ Այս տարակուսանքն էլ իր հերթին, ըստ ամենայնի, ստիպելու է Նիկոլ Փաշինյանին ամենամոտ ապագայում վերանայել Հատուկ քննչական ծառայության ղեկավարության գործունեության արդյունավետության հարցը։ Այլապես ստացվում է, որ իշխանությունը հռչակում է հասարակության ու պետության շահերի տեսանկյունից կենսական նպատակ՝ Մարտի 1-ի գործի բացահայտում, իսկ այդ իշխանության թևերից մեկը, ի դեմս քննչական ծառայության, տապալում է այդ նպատակի իրագործումը։

Հայաստանում իրողություններ են փոխվել, Հայաստանում լայն իմաստով փոխվել է ամեն ինչ։ Նոր իրականությունը պահանջում է օրենքի ու իրավունքի հանդեպ միանգամայն նոր մոտեցումներ ու նոր աշխատաոճ, մինդեռ մենք տեսնում ենք, որ առնվազն քննչական մարմինները շարունակում են աշխատել նախկին՝ հակապետական ու հակաիրավական ոճով։ Այդ մարդիկ երևի լավ չեն հասկացել կամ ամբողջությամբ չեն հասկացել, որ իրավապահ մարմիններին ապօրինի հրահանգներ արձակող իշխպանություն այլևս չկա, որ հիմա իրենց պատվիրատուն հասարակությունն ու օրենքի ինստիտուտն է։ Եթե նրանք դա չեն հասկացել, ուրմեն պետք է հասկացնել։ Իսկ դա պետք է առաջին հերթին անի իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հակառակ դեպքում կստացվի, որ ՀՔԾ-ն աշխատում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ տապալելով նրա առաջադրած խնդրի իրագործումը։ ՀԱԿ-ի հայտարարությունը, ի դեպ, ներկայացվել է նաև ՀՔԾ-ին, որի անդամներին իրենց սահմանադրական ու օրենսդրական պարտականությունները կատարելու համար պետք է ընդամենը կարդան սևով սպիտակի վրա, ոսկեղենիկ հայերենով գրված այդ տեքստը։

Հ.Գ. Մարտի 1-ի գործով ՀԾՔ-ի քննչական խումբը պետք է ամբողջությամբ փոխվի, դրանում չպետք է ընդգրկվի անցած 10 տարիներին այդ գործի կոծմամբ զբաղված որևէ քննիչ՝ շարքայինից մինչև բարձրաստիճան, մինչև քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյան։ Ավելին, բոլոր նրանք, ովքեր 2008 թվականի մարտի 1-ից հետո ՀՔԾ-ում և այլ իրավապահ մարմիններում անգամ աննշան առնչություն են ունեցել այդ ոճրագործության պարտակմանն ու իրական մեղավորներին թաքցնելու գործում, պետք է հարցաքննվեն և ներգրավվեն քննչական գործողություններում՝ ոչ թե քննիչի, այլ կասկածյալների ու մեղադրյալների կարգավիճակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում