Ամերիկյան Մադիսոն քաղաքի բնակիչը փորձել է կոշիկի քթամասում տեղադրված թաքնված տեսախցիկի միջոցով նկարահանել անծանոթ աղջիկների փեշի տակից երևացող ներքնազգեստները:

Տեղի ոստիկանության կայքում ասվում է, որ տեսախցիկը պայթել է մինչ նկարահանում սկսելը՝ գրում է lenta.ru-ն:
Տղամարդը այրվածքներ է ստացել, նա դեպքի մասին խոստովանել է հոգևորականին: Վերջինս խորհուրդ է տվել գնալ ոստիկանություն և պատմել կատարվածի մասին:
Տղամարդուն ազատ են արձակել, քանի որ նա չի հասցրել ոչ մի անօրինական բան նկարահանել:







































