Մեքսիկան ՄԱԿ-ին կխնդրի միջամտել ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթյալների երեխաներին ծնողներից բաժանելու հետ կապված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի ԱԳ նախարար Լուիս Վիդեգարայը։ Հայտարարությունը հրապարակվել է երկրի ԱԳՆ-ի կայքում։
«Հինգշաբթի Նյու Յորքում Վիդեգարայը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ, որի ժամանակ կխնդրի միջազգային կազմակերպության միջամտությունը՝ սահմանին երեխաներին ծնողներից բաժանելը թույլ չտալու նպատակով՝ անկախ նրանց միգրացիոն կարգավիճակից»,-ասվում է հաղորդագրությունում։
Ապրիլի կեսերից մայիսի վերջն ընկած ժամանակահտվածում ամերիկյան իշխանություններն ավելի քան երկու հազար երեխայի բաժանել են նրանց ծնողներից կամ մերձավոր հարազատներից։









































