Բրիտանացի բլոգեր Էմիլի Հեյվորդը հրաժեշտ է տվել իր բաժանորդներին քաղցկեղի դեմ ութ տարի պայքարելուց հետո։ Այնուամենայնիվ, իր կյանքի ընթացքում նա հասել է ամենին, ինչ ցանկացել է։ Հեյվորդը շնորհակալություն է հայտնել բաժանորդներին սիրո և աջակցության համար։ «Ինձ շրջապատող բոլոր սիրելի մարդկանց ես հրաժեշտ եմ տալիս և խաղաղ թողնում եմ ձեզ բոլորիդ»,– գրել է բլոգերը։

2010 թվականին Հեյվորդի ոտքի վրա մելանոմա էին ախտորոշել։ Վիրաբույժները հեռացրել են այն, սակայն քաղցկեղը վերադարձել է երկու տարի անց։ Հիվանդությունը տեղափոխվել է ավշային հանգույցներին։ Պայքարը օգնել է միայն մի քանի տարի։ 2015 թվականին բժիշկները քաղցկեղի բջիջներ են հայտնաբերել լյարդի, թոքերի և ուղեղի վրա։ Չնայած մահացու հիվանդությանը՝ աղջիկը դասի էր գնում և տեղի ֆիտնես ակումբում որպես մարզիչ էր աշխատում։ Հեյվորդը պատմում էր քաղցկեղի դեմ պայքարի և իր առօրյա կյանքի մասին YouTube–ում և Instagram–ում։







































