Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Գերմանա-հայկական ֆորումի նախագահին

Հունիսի 28-ին պաշտոնական այցելությամբ Բեռլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով ֆորումի նախագահ Վայլերին` Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ, որում իր նշանակալի դերակատարությունն է ունեցել 2015 թվականից ի վեր ակտիվ գործունեություն ծավալող Գերմանա-հայկական ֆորումը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է Գերմանիայի դերակատարությունը որպես Հայաստանի կարևոր գործընկեր ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական առումով։

Ալբերտ Վայլերը նախարար Մնացականյանին ներկայացրել է Ֆորումի գործունեությունը և առաջիկա ծրագրերը՝ ուղղված հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերի ընդլայնմանն ու բազմաշերտ համագործակցության խթանմանը։

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է, որ այդ բանաձևը հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի արդարության վերականգնման տեսակետից և այն միաժամանակ Գերմանիայի կարևոր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման առումով, որի առաջամարտիկներից է Հայաստանը։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ նոր կառավարությունն իր գործողություններով ապացուցել է իր հաստատակամությունն՝ արմատախիլ անելու կոռուպցիան, ապահովելու արդարություն, տնտեսական և սոցիալական ոլորտում բոլորի համար հավասարություն։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններն իրենց կողմից ձեռնարկվող ջանքերում մեծապես կարևորում են միջազգային գործընկերների աջակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԵՄ մի շարք երկրների խորհրդարաններ արդեն վավերացրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այժմ Հայաստանն ակնկալում է նաև Բունդեսթագի կողմից համաձայնագրի վավերացումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գերմանա-հայկական ֆորումի նախագահին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչպես նաև այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում