Տեխասի եկեղեցիներից մեկի տարածած հայտարարության համաձայն՝ Իվանկա Թրամփը որոշել է ֆինանսապես աջակցել ընկերությանը, որը զբաղվում է ԱՄՆ սահմանը անցած ներգաղթյալների երեխաներին տրամադրվող օգնությամբ՝ գրում է nua.in.ua-ը:

Տեխասի Պլանոյի շրջանում գտնվող Prestonwood Baptist Churh-ի վանահայր Ջեք Գրեմը իր Twitter-ում գրել է, որ Իվանկա Թրամփը ինքն է կապ հաստատել ակտիվիստների հետ՝ տեղեկանալով, թե որքան ջանք են նրանք ներդնում ծնողներից բաժանված երեխաներին օգնելու համար: Պարզվել է, որ Իվանկա Թրամփը վերոնշյալ ընկերությանը նվիրաբերել է 50 հազար դոլար:








































