Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամերիկյան փոխնախագահ Մայք Փենսին «թունավոր օձ» է անվանել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Մադուրոյի խոսքերով՝ ԱՄՆ–ն ձգտում է տապալել իր իշխանությունը, որպեսզի տիրանա երկրի հարստությանը, առաջին հերթին խոսքը նավթի և բնական պաշարների մասին է։ Նա նաև մեղադրել է Վաշինգտոնին՝ Վենեսուելայի դեմ հայտարարած «տնտեսական պատերազմի» մեջ։
«Ամեն անգամ, երբ թունավոր օձ Մայք Փենսը բացում է բերանը, ես ինձ ավելի ուժեղ եմ զգում»,– հայտարարել է Մադուրոն։
Ավելի վաղ Մադուրոն մեղադրել էր ամերիկյան իշխանություններին՝ իր երկրի սահմաններում ռազմական հեղաշրջում իրականացնելու մտադրության մեջ։









































