Օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հուշամրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակեր տոնեցին Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը և այլք:
6-րդ տուրից հետո մրցաշարի առաջատարներն են 5-ական միավոր վաստակած Հրանտ Մելքումյանը և Ռինատ Ջումաբաևը:
Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը մեկնարկեց հունիսի 21-ին և կեզրափակվի հունիսի 29-ին: Այն կունենա 9 տուր: Մրցաշարին մասնակցում է 76 շախմատիստ: