Bloomberg-ի վերլուծաբանները հանրահայտ Instagram սոցիալական ցանցի արժեքը գնահատել են 100 մլն դոլար: Նրանց կարծիքով՝ արժեքը ակտուալ կլիներ այն դեպքում, եթե ծրագիրը ինքնուրույն կազմակերպություն լիներ:
Վեց տարի առաջ Facebook-ը հիմնադիրներից գնել է ծրագիրը 1 մլրդ դոլարով:
Instagram-ը ավելի արագ է օգտատերերի և գովազդողների ներգրավում, քան նրա վրա իրավունքներ ունեցող ընկերությունը: Որպես հիմնական պատճառ մասնագետները նշում են սոցիալական ցանցի օգտատերերի առավել երիտասարդ լինելը:
Վերլուծաբանները նաև նշել են, որ Instagram-ի շահույթը 12 ամիսների ընթացքում կարող է ավելանալ 10 մլրդ դոլարով:








































