Հունիսի 25-ին՝ ժամը 18:05-ին, Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 5 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները:

Այս մասին հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Նիսան»-ի վարորդը բուժօգնություն է ստացել տեղում, իսկ «Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:










































