Մադոննան որոշել է կատակել Բեյոնսեի և Ջեյ Զիի նոր տեսահոլովակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Stuff-ը։
Երգչուհին Instagram-ում նրանց տեսահոլովակի իր տեսլականն է ներկայացրել. նա փոխարինել է թանգարանում արվեստի գործերը իր սեփական նկարներով։

Մեկ շաբաթ առաջ Բեյոնսեն և Ջեյ Զին Apes***t անվանումով տեսահոլովակ էին թողարկել։ Այն ընդգրկվել է աստղերի նոր ալբոմում։
Տեսանյութը նկարահանել են Լուվրում՝ համաշխարհային գլուխգործոցների ֆոնի վրա։
![]()
Համացանցում ենթադրում են, որ նկարահանման արժեքը մեկ արվեստի նմուշի կողքին կարող է մինչև 20 հազար դոլար արժենալ։
Հոլովակում Բեյոնսեն շքեղ զգեստեր է ցուցադրում լեգենդար կտավների և արձանների կողքին։








































