Monday, 06 07 2026
18:50
Ֆրանսիական ֆուտբոլի հաջողությունը միգրացիան է. Վենգեր
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները

ԵԿՄ-ի միակ կոնսենսուսը` Արամ Սարգսյան

ԵԿՄ վարչությունն այսօր դադարեցրել է միության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Ըստ ամենայնի` սա առայժմ միակ կոնսենսուսն է, որին եկել են Երկրապահի շենքում մի քանի օր քննարկումներ անցկացնող հրամանատարները: Համենայն դեպս` ոչինչ հայտնի չէ նոր համագումարի գոնե մոտավոր ժամկետների մասին:

Մենք միշտ եղել ենք իշխանության կողքին: Այս փոխված իրողությունում նույնպես կլինենք երկրի իշխանության կողքին, երկրի պաշտպանական դիրքերում. այսօր ասել է ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

Այս հայտարարությունն` ինչքան էլ արտացոլում է օբյեկտիվ իրականությունը, ԵԿՄ այսօրվա ստատուս-քվոն պահպանելու ձգտման դրսևորում է: Ամբողջ խնդիրն այն է, որ երկրում որակապես իրավիճակ է փոխվել` չկա այն համակարգը, որին ինտեգրված էր Երկրապահի նախկին էլիտան, իսկ նոր իշխանությունները սկզբունքորեն դեմ են արտոնությունների համակարգին և, բնականաբար, այս հենքով հրաժարվելու են հարաբերություններ հաստատել ԵԿՄ-ի հետ:

Կարճ ասած` Նիկոլ Փաշինյանի թիմին նոր «Մանվել» պետք չէ, ինչը ենթադրում է պետության և ԵԿՄ-ի հարաբերությունների որակական վերանայում: Պատահական չէ, որ հայտնի հրամանատար Սասուն Միքայելյանն, ով նաև Նիկոլ Փաշինյանի կուսակիցն է, չի մասնակցում ԵԿՄ-ում տեղի ունեցող քննարկումներին` ակնարկելով նույնիսկ, թե միությունը առաքելություն չունի: Միքայելյանն, իհարկե, կատեգորիկ է արտահայտվել, սակայն նրա դիրքորոշումն, ըստ ամենայնի, տեղավորվում է նոր քաղաքական իրավիճակի համատեքստում: Նոր իշխանությունն ԵԿՄ-ի հետ կապված ծրագիր չունի և, ամենայն հավանականությամբ, սպասում է այն ազդակներին, որոնք կարող են գալ ԵԿՄ-ից:

ԵԿՄ-ում ընթացող քննարկումներին չմասնակցող մեկ այլ հրամանատար` Ռուբեն Գևորգյանն, երեկ ասել է, թե ԵԿՄ-ն կարող է վերագտնել իրեն, եթե միության ղեկը ստանձնի Վազգեն Սարգսյանի եղբայրներից մեկը, կոնկրետ` Արամ Սարգսյանը:

Մեծ է վտանգը, որ ԵԿՄ-ն` գեներալ Մանվելի և քրեաօլիգարխայի ստվերից ազատվելով, հայտնվելու է անորոշության և տարբեր հրամանատարների հակասությունների հորձանատում:

Նման ընթացքը նույնիսկ անխուսափելի է, որովհետև ԵԿՄ-ում չկա խարիզմատիկ առաջնորդ, որի շուրջ կարող է ձևավորվել կոնսենսուս: Մյուս կողմից` երբ իշխանությունները սկզբունքորեն հրաժարվում են, այսպես կոչված, միջամտությունների քաղաքականությունից, շատ մեծ է վտանգը, որ, այսպես կոչված, օլիգարխիկ սեգմենտից կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն խաղադրույք կատարել ԵԿՄ հակամարտ թևերի վրա: Նման հեռանկարը վերջնականապես կարող է փոշիանցել ԵԿՄ ռեսուրսները, պոտենցիալը:

Ստեղծված իրավիճակում Արամ Սարգսյանն իսկապես կարող է դառնալ ԵԿՄ-ի միակ կոնսենսուսը: Նախ` միության անունը դարձյալ կասոցացվի սպարապետ Վազգեն Սարգսյանի, նրա գործի շարունակության հետ, բացի այդ` Արամ Սարգսյանը կրեատիվ գաղափարների կրող է և կարող է մի կողմից միությունը վերադարձնել իր գաղափարական ակունքին, մյուս կողմից` ԵԿՄ գործունեությունն ադապտացնել նոր իրողություններին, նոր Հայաստանի համատեքստին:

Այն պարագայում, երբ պետությունը հրաժարվում է միջամտության քաղաքականությունից, ԵԿՄ-ն` իր ներքին կոնսոլիդացիայով, պետք է ապացուցի, որ իր կենսագրությունն անքակտելիորեն կապված է Երրորդ հանրապետության պատմության հերոսական էջերի, Վազգեն Սարգսյանի բարոյական, քաղաքական ժառանգության հետ:

ԵԿՄ-ն պետք է վերադառնա իր արմատին` ինտեգրվելով նոր Հայաստանին: Այս առաքելությունը բոլորից հաջող կարող է իրականացնել Արամ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում