Երգիծաբան և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը մեկնաբանել է խորհրդային էստրադայի լեգենդ Վախտանգ Կիկաբիձեի Deutsche Welle-ին վերջերս տված հարցազրույցում արած հայտարարությունը՝ ԽՍՀՄ գերբի նկատմամբ ատելության և խորհրդային պետության փլուզման համար ուրախության վերաբերյալ։

Պետրոսյանը կտրուկ չի մեղադրել Կիկաբիձեին, սակայն ափսոսանք է հայտնել, որ երգիչը նման զգացողություններ ունի։ «Ես ափսոսում եմ, որ Վախտանգ Կոնստանտինովիչը այս տարիքում այդքան չարացել է։ Նա իմ գործընկերն է, նա մեծ ավանդ ունի ԽՍՀՄ մշակույթի պատմության մեջ, իսկ հիմա ջնջում է ինքն իրեն»,– ասել է նա։








































