«Մեզ համար սկզբունքային է ռեյտինգային ընտրացուցակների հանումը: Քննարկում ենք նաև մոդել, թե ինչ մեխանիզմներ կարելի է ներդնել կրկնաքվեարկությունները բացառելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ լավագույն լուծումը համարելով մատնահետքի նույնականացման միասնական բազայի ստեղծումը, որտտեղ, սակայն, նրա խոսքով, լուրջ տեխնիկական խնդիրներ կան:
Պատգամավորը տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է սփրեյով մատնահետքի տարբերակը, որը նաև Վրաստանում է կիրառվել: Նաիրա Զոհրաբյանը կարծում է նաև, որ գրիչով նշում ընդհանրապես չի լինի. «Քաղաքացին որ կուսակցությունն ընտրի, այդ կուսակցության քվեաթերթիկն էլ կվերցնի ու կգցի քվեատուփի մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































