Բժիշկը 16-ամյա Ռոզմարի Ջեյկոբսին քթի կաթիլներ էր նշանակել, որպեսզի ազատի նրան քթի փակվածությունից: Երեխայի մայրը ճշգրտորեն կատարել է բժշկի խորհուրդները՝ չկասկածելով, թե ինչով է ավարտվելու այդ բուժումը:
71-ամյա Ջեյքոբսի խոսքերով՝ իր կյանքը դժոխքի վերածած դեղն ինքը առաջին անգամ սկսել է օգտագործել 11 տարեկանում:
Աղջիկն օգտագործել է կաթիլներն այնքան ժամանակ, քանի դեռ բուժքույրը նրա մաշկի վրա չի նկատել արծաթի կուտակումներ: Այդ կերպ նրա մոտ ախտորոշել են արգիրիա, որը բնորոշվում է մաշկի արծաթագույն երանգով և առաջանում է օրգանիզմում արծաթի կուտակման հետևանքով: Այդ հիվանդությունն անբուժելի է համարվում:
Բայց այդ ամենով պատմությունը չի ավարտվել: Մաշկի գույնի պատճառով միայնակ ուսուցչուհին հետագայում խտրականության է ենթարկվել գործատուների կողմից, ովքեր հրաժարվել են ընդունել նրան աշխատանքի:







































