Հունիսի 20-ին մոդել Ջորջինա Ռոդրիգեսը ժամանել է Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտ՝ սիրեցյալին՝ Կրիշտիանու Ռոնալդուին աջակցելու համար, որը Պորտուգալիայի հավաքականի կազմում խաղում էր ընդդեմ Մարոկոյի թիմի։ Հայտնի ֆուտբոլիստի 24-ամյա ընկերուհու ձեռքին թանկարժեք քարով մատանի կար, որը կարող է նշանադրության մասին վկայել, գրում է Daily Mail-ը։
(Cristiano Ronaldo’s Baby Mama Flashes Massive Diamond Ring)https://t.co/xIKOCNT78C pic.twitter.com/JanJCzIMTh
— iNewHub (@iNewHub) June 20, 2018
Պորտուգալիան 1։0 հաշվով հաղթեց խաղում։ Հաղթական գոլի հեղինակը Ռոնալդուն էր, որը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։
2017-ի նոյեմբերին լուրեր էին պտտվում, որ Ռոնալդուն պատրաստվում է 2018-ի օգոստոսին իր սիրեցյալի հետ ամուսնանալ։














































