Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկել է արգելել Կիևում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ ուժի գործադրումը: Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Լավ առաջարկ է՝ արգելել ցանկացած տիպի ուժային գործողություն: Մենք ընդունում ենք նման որոշումը, և ոչ մի խնդիր չի լինի»,- ասել է Յանուկովիչը:
Բացի այդ, Յանուկովիչը կոչ է արել Ուկրաինայում տեղի ունեցող ակցիայի մասնակիցներին հանգստանալ և դադարեցնել դիմադրությունը:
Ավելի վաղ Յանուկովիչն առաջարկել էր համաներում հայտարարել ակցիայի ընթացքում կալանավորվածների նկատմամբ:









































