Friday, 03 07 2026
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է

ՀՀԿ «աբշակում» Սամվել Ալեքսանյանին և մյուսներին պարտադրում էին․ բանդիտիզմի վերջը եկել է

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

-Պարոն Ասատրյան, ի՞նչ տպավորություն են թողնում կոռուպցիոն բացահայտումները:

-Երկակի: Բազմիցս խոսել ենք կոռուպցիայի դրսևորումների մասին, ասել ենք, որ մեր իշխանությունն ավելի շատ նման է բանդայի: Մեր երկրում երկակիություն կար, մի կյանքում ապրում էին իշխանավորները՝ կողոպտելով և գողանալով, երկիրը մասնատված էր, ամեն փոքր իշխանիկ մի ոլորտ ուներ: Նրանց խնդիրը ոչ թե հասարակությանը ծառայելն էր, այլ իշխանությանը, ինչպես նաև վերարտադրությունն ապահովելը: Այս օրերին, երբ գողությունների մասին խոսվում է, ես մտնում եմ լսարան և երիտասարդներին ասում՝ ամենամեծ բանը, որ մեզնից գողացել են, դա մեր պատմությունն է: 90-ականներին հայ ժողովուրդը հերոսամարտ էր մղում, բայց պարզվեց, որ հայ ժողովուրդը ընդամենը ապրել է մութ ու ցուրտ օրեր, և այդ օրերին ծնվել են հերոսներ, սպարապետներ, զորավարներ, առաջնորդներ, որոնց հերոսությամբ են հարցերը լուծվել, և հայ ժողովուրդն անմասն համարվեց այդ ամեն ինչից: Նպատակը հասարակությանը նսեմացնելն էր:

-Այսօր դա՞ է քանդվում:

-Այո՛, հիմա այդ մթնոլորտն է քանդվում, այդ երկակիությունն է քանդվում: Փառք Աստծո, մենք ունենք այսօր իշխանություն, որը պարզ հայացքով նայեց այս ամեն ինչին:

-Պարոն Ասատրյան, քանդվում է այն մթնոլորտը, որտեղ կա փող և զենք, ես ռիսկերի մասին եմ ակնարկում:

-Միանգամայն հասկանալի է՝ այդ համակարգը եղել և մնում է հանցավոր: Այդ համակարգը քանիցս հանցավոր դրսևորումներ է ունեցել՝ 2008-ի Մարտի 1 և այլն: Երբ որ այդ համակարգը վտանգված է լինում, ծայրահեղ դրսևորումների է գնում: Այդ դրսևորումները ամեն օր մեր կյանքում ենք տեսել, ուղղակի, որ մասշտաբները փոքր են եղել, մոռացության ենք մատնել: Այս կոնֆլիկտը կար հասարակության նորմալ հատվածի և հանցավոր բանդայի միջև, որը զավթել էր իշխանությունը, նրանց խնդիրը վերարտադրվելն էր, նրանց համար արժեքներ չէին Հայաստանը, ապագան, սերը, մարդկայինը:

-Նրանց թվում նաև հայտնի գեներալը, որ հիմա կալանավորվել է:

-Ցավոք, այո: Ես բազմիցս տեսել եմ ազնվագույն մարդկանց, բայց իրավիճակը փոխվելուն պես ոտքից գլուխ փոխվել են: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ես Ղարաբաղում տեսել եմ, նրանք նվիրված աշխատել են, ընկան նոր իրավիճակի մեջ, նոր հարաբերությունների դաշտ, և ոտքից գլուխ շուռ եկան, փոփոխվեցին: Քոչարյանը և Սարգսյանը Ղարաբաղում ոչինչ չունեին, բայց հիմա տասնյակ միլիոնավոր գումարների մասին է նշված դեկլարացիաներում: Ցավալի է, բայց մեր կյանքում կերպարանափոխություններ շատ են եղել, որոնք պայմանավորված են եղել դիրքի հետ և վտանգավորն այն է, որ նախկինում իշխանությունը մշտապես այս երևույթը խրախուսել է:

-Ձեր փորձը հաստատ թույլ կտա այսօրվա իշխանություններին դիմել և ասել, թե ինչից զգույշ լինեն:

-Վախենում եմ ասել: Ուղղակի զգոնության կոչ պետք է անեմ, նախ՝ հասարակությանը, հասարակությունը վճռականություն պետք է ցույց տա, որ նախկինի պես չի ուզում ապրել և խնդիրներ պիտի դնի: Իսկ իշխանությունը պիտի շարունակի սկսածը և ավելի վճռական պիտի լինի: Ի վերջո այդ գողը, հանցավորը, բանդայի անդամը վախկոտ է, երբ որ նա իր դիմաց ուժ է տեսնում, ծպտում չի հանում: Երբ որ զգաց ինչ-որ տեղ թուլություն, ճնշման պակաս, այդ ժամանակ է գլուխ բարձրացնելու: Բոլորս պետք է զգոն լինենք, երկիրը մերն է:

-Մենք այսպիսի իրավիճակ ունեցե՞լ ենք:

-Ո՛չ: Սովետի ժառանգությունն ուրիշ էր, այն ժամանակ մասշտաբային կոռուպցիա կար, բայց այն դարձել էր ապրուստի միջոց, նաև կայսրության դեմ պայքարի միջոց. ընդհանուր կաթսայից մի բան ավելի պոկում, բերում էին Հայաստան. այդ տպավորություններ էր: Մենք նոր ենք մտնել մասշտաբային դրսևորումների փուլ, իսկ 90-ականներին ռեսուրսները ժամ առ ժամ նվազում էին, չկար կոռուպցիայի հնարավորություն, կայունացումից հետո նոր ստեղծվեցին հնարավորություններ: Գողեր միշտ եղել են բոլոր ժամանակներում, բայց այս մթնոլորտը չի եղել Հայաստանում:

– Այսօր ԱԺ-ում ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը: Վե՞րջ. մենք գնում ենք ա՞յս ճանապարհով:

-Կարծես՝ էլ նահանջելու տեղ չմնաց, ամենասուր խնդիրները հանվեցին, վերջին ըմբոստությունը, որ այս ամիս բարձրացել էր, մարեց: Ես նույնիսկ զարմացած եմ, որովհետև այս հարցերը սրանից 3 տարի առաջ են ավարտվել, սա ավարտված փուլ էր, փակված էջ: Ուղղակի մարդիկ կան, որ փորձում են էս նեղ մաջալին ձեռքերը տաքացնել կամ ինչ-որ բան թռցնել:

-Նախարարը փորձեց հրաժարականի քայլի գնալ:

-Նախարարի արարքը հասկանում եմ, հեղափոխականից դեպի պետականի անցումը չկատարվեց: Պարտադիր կուտակայինի խնդիրը սոցիալական քաղաքականության ընդամենը մի փոքր հատվածն է, այսօր ունենք բարդագույն խնդիրներ: Այսօր ՀՀ ամենաթույլ տեղը սոցիալական վիճակն է և սոցիալական քաղաքականության արդյունավետությունը: Ցավոք, նախարարն այս խնդիրների մասին ծպտուն չհանեց, ֆիքսվեց միայն մի խնդրի վրա: Զարմացած եմ, պետք է ավելի շուտ հասունանար և գիտակցեր, որ իր վրա ավելի մեծ պատասխանատվություն է դրված:

-Դուք է՞լ եք շատերի նման կարծում, որ այս համակարգը նախորդներից մնացած ժառանգություն է, որից հրաժարվել չենք կարող:

-Ես այս համակարգի ներդրման ջատագովն եմ եղել 10 տարի առաջ էլ: Պետք է Հայաստանում մտածենք այն լուծումների արդյունավետության մասին, որ տրված են:

-Նշում են, որ մենք ավելի շատ Չիլիի օրինակով ենք գնում, իսկ այս համակարգն այնտեղ տապալվել է:

-Այնտեղ ոչ թե տապալվել, այլ հաջողության շրջան է ունեցել, շնորհիվ այս հատվածում հաջող բարեփոխումների, բուռն զարգացում ապրեց, հետո այո, ինչ-որ բաներ եղան: Բայց եկեք Հայաստանի մասին մտածենք:

-Եկեք, բայց այսպիսի սկզբունքով. կշեռքի նժարին դնենք կառավարության հիմնավորումը, և պարտադիր բաղադրիչին դեմ մասնագետների հիմնավորումները և դիտարկենք՝ ո՞րն է Հայաստանի համար ավելի արժեքավոր:

-Կուտակայինի դեմ սուր քննադատություն չի եղել, եղել է պարտադիր բաղադրիչի, մասնավորապես պետության մասնակցության մասով, որի հետ մասամբ կարող եմ համաձայնել: Ուղղակի իշխանություններն այս փուլում անելանելի վիճակում էին հայտնվել:

-Հետաձգել չէի՞ն կարող:

-Ո՛չ: Հետաձգելը նշանակում էր նախկինում կուտակած դրական, պոզիտիվ փորձը կորցնել, կամ առնվազն վտանգել այս կուտակածը: Սա շատ կարևոր էր: Երկրորդ՝ կարծում եմ՝ այս իշխանության մեջ բարոյականության տարրը կա, որի դրսևորումն այսպես էր. եթե պետությունն է պարտադրում, ապա թող իշխանությունը բարի լինի մասնակից դառնա և ոչ թե ամբողջ բեռը դնի քաղաքացու վրա:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում