Friday, 03 07 2026
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Մշակույթի նախարարությունը մինչև ե՞րբ պետք է քննարկի, թե ինչպես Հայաստան տեղափոխեն արձակագիր Լևոն Խեչոյանին

Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ արձակագիր Լևոն Խեչոյանին Հայաստան տեղափոխելու հետ կապված նոր բան չունեն ավելացնելու: Ինչպես հաղորդեցին, նախարարությունն առայժմ աջակցության տարբերակներն է քննարկում:

Հիշեցնենք, որ Լևոն Խեչոյանը գտնվում է Գերմանիայում, և նրան անհրաժեշտ է տեղափոխել Հայաստան: Արձակագիրը մոտ երկու շաբաթ առաջ այնտեղ ենթարկվել է երկրորդ վիրահատության: «Ցավոք, Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունն օրհասական է: Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Տեղեկատվության նպատակն իրավիճակի մասին համապատասխան մարմիններին իրազեկելն է: Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի»,- առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրել էր Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, արձակագրին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ է ինքնաթիռի սրահում մի քանի նստատեղ հանել, որ տեղ բացվի նրա անկողինը տեղավորելու համար: Բացի այդ, անհրաժեշտ է, որ նրան ուղեկցեն մի բժիշկ և մի բուժքույր: Այդ տեղափոխումն ապահովելու համար անհրաժեշտ են նաև կազմակերպչական և ֆինանսական հնարավորություններ, ինչն էլ առավոտից քննարկում են Մշակույթի նախարարությունում, և հայտնի չէ, թե երբ որևէ որոշում կկայացնեն:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում