Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հույս ունի, որ Մաքսային միության և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կմշակվի և կստորագրվի հաջորդ տարի՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«2014թ. կմշակվի և կստորագրվի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը Իսրայելի, Ռուսաստանի և ՄՄ-ին անդամակցող ևս երկու երկրների՝ Ղազախստանի և Բելառուսի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Լիբերմանի Facebook սոցիալական ցանցի էջում:
Լիբերմանի խոսքերով՝ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումն արտացոլում է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը:









































