Դեկտեմբորի 12-ին Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի նորընտիր նախագահ Յան Համաչեկի հետ:
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է չեխ խորհրդարանականին պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց խորհրդարան հրավիրելու համար:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ փաստել են միջխորհրդարանական կապերի զարգացման վերընթաց դինամիկան, հատկապես ՀՀ Ազգային ժողովի և Չեխիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի մակարդակով: Պարոն Համաչեկը հանձն է առել պատգամավորների պալատի մակարդակով ևս խորացնել գործակցությունը, նաև բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով: Նա տեղեկացրել է, որ շուտով պատգամավորների նորըտիր պալատում կձևավորվեն միջխորհրդարանական բարեկամության խմբերը, առաջիններից մեկը՝ Հայաստանի հետ:
Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ, հայ-չեխական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել է նաև պալատի նախորդ կազմի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Րոբին Բյոհնիշը, որը նոր կազմում ընտրվել է բնապահպանության կոմիտեի նախագահ և միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ: Վերջինս հաջորդ շաբաթվա ընթացքում պատրաստվում է ստանձնել Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարությունը:









































