Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Առաջին ռաունդը Թուրքիայի օգտին էր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը երեկ Երևանում էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հավաքին մասնակցելու համար, Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ հանդիպում է ունեցել, որից հետո պատասխանել է Թուրքիայի լրագրողների հարցերին: Նախ` հետաքրքրական է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ի տարբերություն իր թուրք պաշտոնակցի, Հայաստանի լրագրողների համար ճեպազրույց կամ ասուլիս չի ունեցել: Սա, իհարկե, շատ բանի մասին է խոսում, առաջին հերթին սեփական հասարակության և այդ հասարակության կարևոր մաս հանդիսացող մեդիայի հանդեպ վերաբերմունքի մասին:

Ինչ վերաբերում է Դավութօղլուի հայտարարություններին, ապա նա ասել է, որ իր այցից առաջ թուրքական մամուլում տեղ գտած տեղեկությունները հայկական կողմին երկու շրջան Ադրբեջանին հանձնելու դիմաց սահմանի բացման առաջարկի վերաբերյալ, իրականությանը չեն համապատասխանում, և Թուրքիան նման առաջարկ Հայաստանին չի արել: Այնուհանդերձ, Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան ցանկություն ունի Հայաստանն էլ ներգրավել թուրք-վրաց-ադրբեջանական կովկասյան համագործակցության օղակ:

Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություններում պետք է արձանագրել մի շատ կարևոր արտահայտություն: Նա ասել է, որ հանդիպումները պետք է ավելի հաճախակի լինեն, իսկ երևանյան հանդիպումով «հոգեբանական մի պատնեշ է հաղթահարվել»: Ի՞նչ պատնեշի կամ ավելի շուտ` ո՞ր կողմում առկա պատնեշի հաղթահարման մասին է խոսում Դավութօղլուն: Այդ հոգեբանական պատնեշ կոչվածը Հայաստանի՞ կողմից էր, թե՞ Անկարայի, ի՞նքն է ինչ-որ պատնեշ հաղթահարել հայկական կողմի համար, թե՞ Հայաստանն է հաղթահարել հոգեբանական ինչ-որ պատնեշ: Ըստ երևույթին այս հարցը կոնկրետ պատասխան չունի, և հայտարարությունն արված է ավելի շատ տպավորության համար:

Այսինքն` Թուրքիայի արտաքին գործերի նախարարը փորձում է թողնել ինտրիգային տպավորություն, ինչի համար էլ ընտրված է «հոգեբանական պատնեշ», ըստ էության, վերացական հայտարարությունը, որը մի կողմից ինչ-որ բանի մասին խոսում է, մյուս կողմից` չի խոսում որևէ առարկայական, կոնկրետ, շոշափելի բանի մասին և չի ենթադրում որևէ բանի համար պատասխանատվություն:

Այս տեսանկյունից ակնհայտ է դառնում Թուրքիայի գլխավոր խնդիրը, հնարավորինս շուտ 2015-ին ընդառաջ ձևավորել հայ-թուրքական ինչ-որ շփումների իմիտացիոն գործընթաց: Եվ այս հարցում Թուրքիան երևի թե ունի բոլոր գերտերությունների աջակցությունը` այն իմաստով, որ միջազգային հանրության համար էլ այդ գործընթացը՝ թեկուզ իմիտացիոն, շատ կարևոր է Թուրքիայի հանդեպ հայկական հարցով կոշտ պահանջների բացակայությունը հիմնավորելու, արդարացնելու համար:

Եվ այս տեսանկյունից, դեկտեմբերի 12-ի ռաունդը կարելի է ասել, որ անցել է Թուրքիայի թեկուզ փոքր, բայց առավելությամբ, առավել ևս, որ նրա հանդեպ այդ հարցում թեկուզ մինչև 2015 թվականի ապրիլի 25-ը բարեհաճ են լինելու միջազգային մրցավարները: Եվ էլ առավել ևս, որ Հայաստանն իր պետական քաղաքականության վերջին մի քանի դրսևորումներով ինքն է իրեն զրկել «միջազգային մրցավարական կոմիտեի» համակրանքից:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում