Ուկրաինայում «Բերկուտ» ջոկատի մարտիկները սկսել են լքել Անկախության մայդանը: Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, ուժայինները սկսել են ավտոբուս նստել հրապարակում հավաքված ցուցարարների բացականչությունների ներքո:
Ինչպես հայտարարել են Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչները, ներկայումս Մայդանում գտնվում է շուրջ 25 հազար մարդ:
Գործակալությունը հաղորդում է, որ ավելի վաղ «Բերկուտի» գրոհայինները Կիևի քաղաքապետարանի շենքի գրոհի ժամանակ, որը գրավել են ընդդիմության կողմնակիցները, արցունքաբեր գազ են կիրառել:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն հայտարարել է, որ ցուցարարների ուժային ցրում չի լինի: Նա ընդգծել է, որ երկրի իշխանությունները հարգում են խաղաղ ցույց անցկացնելու ուկրաինացիների իրավունքը:







































