ABBA շվեդական լեգենդար փոփ–խմբի անդամները երկրպագուների հետ արխիվային հազվագյուտ լուսանկարով են կիսվել։
Լուսանկարում քառյակի բոլոր մասնակիցները մերկ են և ծածկված են փայլաթիթեղի կտորներով։
Ընդ որում, նրանք նկարվել են Շվեդիայի դրոշի ֆոնի վրա։
Այս համարձակ լուսանկարով խումբը բոլորին շնորհավորել է Շվեդիայի ազգային օրվա կապակցությամբ։







































