Ուրբաթ՝ հունիսի 8-ին, Սլովենիայում փոթորիկ է եղել, որի ընթացքում թենիսի գնդակի չափ կարկուտ է տեղացել՝ գրում է Vijesti-ն:
Ամենավատ վիճակը եղել է Խորվաթիայի հետ սահմանին՝ Բելա Կրաինի նահանգում: Այնտեղ տեղացած թենիսի գնդակի չափ կարկութը ավտոմեքենաների ապակիներ է կոտրել, տանիքներ վնասել և գյուղատնտեսական ցանքսեր ոչնչացրել:

Դատելով սոցցանցերում տարածված լուսանկարներից՝ ընդամենը 15-20 րոպե տեղացած կարկուտի տրամագիծը հասել է 8-10 սանտիմետրի:





































