Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակներում B խմբում այսօր ավարտվեց միայն մեկ հանդիպում, քանի որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 0:0 հաշվի պայմաններում հետաձգվեց թուրքական «Գալաթասարայ»-ի ու իտալական «Յուվենթուս»-ի հանդիպումը:
Այդպիսով, այս խմբից հաջորդ` փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր ներկա պահին ձեռք է ձեռք բերել միայն Մադրիդի «Ռեալ»-ը:
«Գալաթասարայ» – «Յուվենթուս»` 0:0 (հետաձգվել է)
«Կոպենհագեն» – «Ռեալ Մադրիդ»` 0:2
0:1 Մոդրիչ (25′), 0:2 Ռոնալդու (48′)







































