Friday, 03 07 2026
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ

ՀՀ կառավարության ծրագրի ամենալավ գնահատականը տվել է Էդուարդ Շարմազանովը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ իր գլխավորած կառավարության  ծրագրի ամենալավ գնահատականը տվել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ի՞նչ ասաց նա. ասաց սա երազանքների ծրագիր է: Այո, պարոն Շարմազանով, ձեր կուսակցությունը և ձեր կառավարությունը թվերի տակ տրորում էր մարդկանց երազանքը: Սա երազանքների ծրագիր է, սա երազանքների երկիր ունենալու ծրագիր է և մենք այս ծրագրով ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձրել ենք երազելու իրավունքը և երազանքներն իրագործելու իրավունքը»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում:

ՀՀ վարչապետի խոսքով՝ սա իր գլխավորած կառավարության գործունեության ամենակարևոր կողմը և ամենակարևոր երեսն է: «Երջանկության մասին, պետության ֆունկցիայի մասին են խոսում: Ցույց տվեք, թե վերջին անգամ երբ է այս ամբիոնում և ընդհանրապես ՀՀ Ազգային ժողովում հնչել, թե ի վերջո Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը որն է: Ես չեմ հասկանում, մեր պետության գոյությունն ինքնանպատա՞կ է: Մեր նորանկախ պետության գոյության ողջ ընթացքում չի եղել խոսակցություն, որ այս պետությունը մենք ստեղծել ենք՝ ի՞նչի համար ենք ստեղծել:

Ստեղծել ենք, որ ամեն մեկս մի պաշտոն ո՞ւնենա, ամեն մեկս մի բիզնես ո՞ւնենա, ծառայողական ավտոմեքենա ո՞ւնենա, առանձնատո՞ւն. դա՞  է մեր պետության ստեղծման նպատակը»,- ասաց Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ չափազանց կարևոր է հասկանալ, թե որն է Հայաստանի Հանրապետության գոյության գործնական նպատակը և այդ նպատակը պետք է հասկանալի լինի յուրաքանչյուր քաղաքացու: Ըստ նրա, հասկանալի է, թե ինչու է երջանկությունը տարօրինակ բառ թվում, որովհետև այդ մասին խոսվում է մի խորհրդարանում, որտեղ մարդկանց մտքով չի էլ անցել, որ իրենց գործառույթը մարդկանց երջանկությունից չզրկելն է, մարդկանց երջանկության հնարավորություն տալը: «Եվ ես պարզ հարց եմ տալիս, ինչպես կարող է մարդը երջանիկ լինել մի հանրությունում, երբ փողոց դուրս գալիս առաջին բանը, որ տեսնում ենք՝ ուրիշների ագրեսիվ, դժբախտ դեմքերն են: Ի՞նչպես կարող է լինել:

Այո, այդ մարդկանց երջանկությունը և հանրության քաղաքակրթության մակարդակը կախված է շատ պարզունակ բաներից: Մեր հեղափոխությունից հետո առաջին արձագանքը հետևյալն էր, որ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել:

Սա ինձ համար ամենակարևոր ցուցանիշն է, որովհետև ոչ Առևտրի համաշխարհային կազմակերպության, ոչ «Դուինգ բիզնես»-ի ցուցանիշներում չկան մարդկանց ժպիտի համաթվեր: Ինձ համար ամենակարևոր արժեքը մարդկանց ժպիտն է, որը տոկոսով չի չափվի, թվով չի չափվի և մեր կառավարության գործունեության ընթացքում մարդիկ այդ ժպիտից չեն զրկվելու: Սա է մեր ամենակարևոր գործառույթը»,- ընդգծեց Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում