Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, հակադարձելով ընդդիմադիրների արձագանքներին, թե թվեր չկան, ասաց. «Հստակ գրված է մինչև մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ կլինեն. սա չափելի թիվն է»:
Նրա խոսքով՝ քաղաքական բռնապետը արտոնություններ է տվել տարբեր մարդկանց, և հետո ստացվել են մոնոպոլիաներ. «Բաղրամյան 26-ից տնտեսության և հանրային կյանքի ուժային կառավարման սխեման կազմաքանդում է: Թի՞վ եք ուզում. սա է»:
Միքայել Մելքումյանը կոնկրետ թիվ նշեց. «70 մլն խմ գազ գողանում են գազամատակարարման համակարգից: Մենք կազմելու ենք քննիչ հանձնաժողով»:
Անդրադառնալով Արմեն Աշոտյանի ելույթին՝ Միքայել Մելքումյանն ասաց. «Հիշեք էներգետիկ շարժումը, թե ով էր Աշոտյանը հեղափոխությունից առաջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































