«Ծրագրում գրում են, սովորաբար, ինչ է պետք անել, ծրագրում չեն գրում՝ ինչ չի կարելի անել»,-կառավարության ծրագրի վերաբերյալ այսպիսի դիտարկում արեց տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր՝ տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած ասուլիսում: Պարոն Բագրատյանի կարծիքով, սա խորհրդարանական ընտրությունների ծրագիր է. «Սահմանադրությունը նախ՝ պահանջում է ծրագիր, չի պահանջում ժամանակավոր ծրագիր: Կառավարության ծրագրում չեն կարող լինել ընտրությունների թեզերը»:









































