Արցախում տեղի ունեցող բարեփոխումների նախաձեռնման վրա արտաքին որևէ միջամտություն չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, որն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը պնդում է, որ իր և մյուս պաշտոնյաների հրաժարականներն Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնած բարեփոխումների շրջանակներում են։
Հարցին՝ Ձեր հրաժարականի հետ որևէ առնչություն ունեցե՞լ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ բարեփոխումների քննարկումները տեղի են ունեցել միայն Բ. Սահակյանի և Արցախի այլ պաշտոնյաների միջև. «Դրսից ոչ մի ազդեցություն, միջամտություն չի եղել»։









































