Ջենիֆեր Լոպեսը հերթական անգամ հիշեցնում է՝ «ադամանդներն աղջիկների լավագույն ընկերներն են» հայտնի արտահայտության մասին։

Փորձագետները հաշվել են, որ Dinero-ի երգի իր նոր տեսահոլովակում Ջեյ Լոն ոչ միայն ռեկորդային թվով կերպարներ է ցուցադրում (13 կերպար), այլև այդ ամենը անում է հրաշալի զարդարանքներով՝ ընդհանուր առմամբ 4,5 միլիոն դոլար աժողությամբ։

Dinero-ի երգում Ջենիֆեր Լոպեսը երգում է այն մասին, թե որքան է փող սիրում. այնպես որ Tiffany&Co. հանրահայտ բրենդի զարդերը այս դեպքում նրա կերպարների տրամաբանական լրացումն են եղել։










































