Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը հայտարարել է, որ զանգվածային լրատվամիջոցների սեփականատերերի նկատմամբ պետք է նույն պահանջները կիրառվեն, որոնք որ կիրառվում են ռազմավարական ձեռնարկություններում ներդրողների նկատմամբ։
Վարչապետը հավանություն է տվել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդարանական կոմիտեի առաջարկությանը՝ լրացումներ կատարել օրենքում, որպեսզի հաղորդումների և վերահեռարձակումների լիցենզիա տրվի միայն այն դեպքում, եթե ԶԼՄ–ի տերերն ու ղեկավարները «համապատասխանում են ազգային անվտանգության անբասիր համբավին և շահերին»։ «Կարևորը, որ պետությունն իմանա, ով է ԶԼՄ–ի տերը և արդյո՞ք դա մեր ազգային անվտանգության համար սպառնալիք չի հանդիսանում»,– ասել է Սկվերնյալիսը։









































