«Ռոբերտ Քոչարյանից սկսած`ով եկել ա, մասնատել ա, բաժանել ա. հայրենակցական միություններ սարքին, տո չգիտեմ ինչ միություններ: Եթե դու անցյալ չունես`չես կարա ապագա ունենաս, եթե ապագա ես ուզում ձևավորես, պիտի անցյալ ունենաս: Իրանք իրանց ապագան ձևավորեցին մասնատման վրա, բաժանեցին`տիրեցին: Դա իրանց հաջողվեց: Ի՞նչի համար եմ ես այդ հարցն այսօր բարձրացնում, հատկապես ազատամարտիկների հետ կապված: Որովհետև այս տարիների ընթացքում բոլորն են հասկացե, թե ինչքա՞ն են իրանք խաբված և մենք պարտավոր ենք, էսօր նորից ազգի հարց ա առաջ եկե, պետության, պետականության, մենք պարտավոր ենք համախմբվել: Մենք կռվողներս, մի մորից չենք ծնվե, բայց մի արգանդից ենք ծնվե, նույն բախտին ու ճակատագրին ենք արժանացե: Թողենք մեր նեղացկոտությունները, ինտրիգները, խաղերը. պարտավոր ենք մենք միանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
«Քաղաքացիական պայմանագրի» այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, Սասուն Միքայելյանը ազատամարտիկներին համախմբման կոչ էր արել:
Ասուլիսից հետո Aravot.am-ը Սասուն Միքայելյանի հետ զրույցում փորձեց հասկանալ`ի՞նչ և ո՞ւմ նկատի ուներ բանախոսը: Դիտարկմանը, որ ներկայումս կարծես Երկրապահ կամավորականների միությունում էլ խնդիրներ կան, պարոն Միքայելյանը հիշեցրել է, որ ինքը վաղուց է դուրս եկել այդ կառույցից և չի հետաքրքրվել ԵԿՄ-ի խնդիրներով: Հարցին`իր հնչեցրած համախմբման կոչն իրեն չի՞ վերաբերվում, քանի որ ԵԿՄ-ում էլ իր մարտական ընկերներն են, չի՞ փորձելու ինքը քայլ անել, Սասուն Միքայելյանն ասել է. «Համախմբման կոչ ես անում եմ այն մարդկանց, ովքեր գիտակցում են`ի՞նչ ճիշտ ու սխալ են էս ժամանակաշրջանում: Ազատամարտիկները շատ ազնիվ մարդիկ են: Եթե մարդը գնում ա ինքնազոհության, ուրեմն իրա մեջ ազնվություն կա, սրբություն կա, մեծություն կա: Էն մարդկանց ա հատկապես իմ կոչը վերաբերվում, ովքեր հավատացել են ուրիշների և խաբված են դուրս եկել»: Անուններ, Միքայելյանը չի ցանկացել հնչեցնել:
Պատասխանելով հարցին`առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, ում կողքին ժամանակին Սասուն Միքայելյանն էր` ինչպե՞ս է վերաբերվում այս նոր կառույցի ստեղծմանը, վերջինս պատասխանել է. «Ես ոչ մեկից նեղացած չեմ, ես իմ գաղափարախոսությունն ու պայքարի տեսակն ունեմ, որը չի համընկել էդ մարդկանց հետ: Ես պրոբլեմ չունեմ: Նեղացել ա՞, թե`չէ, իրան հարցրեք: Ես իրանից նեղացած չեմ իրանից: Ես էդ չափանիշների մեջ չեմ կարացե մնամ ընդեղ»:
Ամբողջությամբ՝ aravot.am-ում








































