Լեհաստանի մայրաքաղաքում`Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովին մասնակցելու և ելույթով հանդես գալու նպատակով, Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ: Այս մասին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
Դոլը և Հովհաննիսյանը մանրամասն քննարկում են ունեցել Հայաստանում վերջերս իրականացված «թավշյա» հեղափոխության, դրա պատճառների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների և «Ժառանգություն»-ԵԺԿ հարաբերությունների շուրջ:









































