Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Նախարարը հորդորում է սուպերմարկետների կառավարիչներին զերծ մնալ գնագոյացման վրա ազդող հայտարարություններից

ՀՀ կառավարությունը սպասում է թանկացումների հետ կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներին իր հետագա քայլերն իրականացնելու համար։ Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ «Հաշվի առնելով, որ հարցը ՏՄՊՊՀ գործառույթների դաշտում է, առաջին հերթին՝ պետք է սպասենք իրենց ուսումնասիրություններին, նրանք ունեն նաև ազդեցության հնարավորություն, այսինքն՝ չհիմնավորված կամ ոչ օբյեկտիվ թանկացումների դեպքում համարժեք գործիքակազմ։ Բայց սկզբունքային խնդիր է այն, որ գնագոյացման համակարգի շղթայի հենց սկզբում պետք է գործողություն ձեռնարկենք, սա կառավարության ուղղակի անելիքն է։ Առաջին գործողությունը գնագոյացան համակարգի մեջ բացառել կոռուպցիոն էլեմետները, ոչ շուկայական կանոնները, որպեսզի թե արտադրողը, թե ներմուծողը, թե առևտուր կազմակերպողն իր հստակ խաղի կանոններն իմանա ու այն հավասար լինի բոլորի համար»,-ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ սուպերմարկետը, որը որևէ տարածքում ունի գերիշխող դիրք, չի կարող իր հայեցողությամբ խաղի կանոններ թելադրել, եթե դրանք նախապես հստակ, պարզ ու հասանելի չեն մյուսների համար ևս։

Անդրադառնալով սուպերմարկետների կառավարիչների կողմից հնչեցվող պատճառաբանությանը, որ նախատեսվածից այլ հարկային դաշտում են աշխատել թանկացումներ թույլ չտալու համար՝ Արծվիկ Մինասյանն ասաց․ «Ես կհորդորում են սուպերմարկետների սեփականատերերին և կառավարիչներին այս պահին հնարավորինս զերծ մնալ նման հայտարարություններից, որոնք կարող են գնագոյացման վրա ազդեցություն ունենալ։ Ավելի լավ է այդ հարցերը քննարկել սեղանի շուրջ և վերլուծությունների հիման վրա»։

Նախարարը հավելեց, որ առաջիկայում իրենք տնտեսական մրցակցության ապահովման և հավասար խաղի կանոններ հաստատելու հստակ առաջարկներով հանդես կգան։ «Խոսքը միայն սուպերմարկետների մասին չէ, մենք ներկայում նաև տոնավաճառների ոլորտի համակարգման անհրաժեշտություն ունենք։ Այստեղ ևս խաղի կանոները խախտվում են, խախտվում են հաճախ միակողմանի՝ ստեղծելով ոչ համարժեք պայմաններ առևտրային սուբյեկտների համար»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ ուսումնասիրություններ են սկսվելու նաև տոնավաճառներում։ «Մի քանի տոնավաճառներում ընդվզումներ կային, մտադիր ենք նրանց հրավիրել քննարկումների և երկխոսության, որի արդյունքում օրենսդրական փաթեթ առաջարկել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում