Եվրամիությունը և Չինաստանը կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի աջակցեն Իրանի հետ միջուկային համաձայնագրին, փոխանցում է ABC News-ը։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Պեկինը «կաջակցի համաձայնգրին»։ ԵՄ գլխավոր դիվանագետ Ֆեդերիկա Մոգերինիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ նա հիշեցրել է, որ համաձայնագիրը ստացել է ՄԱԿ-ի հավանությունը, և բոլոր կողմերը պատրաստ են այն իրագործել։
Մոգերինին բարձր է գնահատել Չինաստանի դիրքորոշումը՝ նշելով, որ ԵՄ-ն և մյուս գործընկերներն աշխատում են համաձայնագիրը պահպանելու ուղղությամբ։







































