Իրանի նախագահ Հասան Ռուհանին ևս մեկ անգամ ընդգծել է խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաներ օգտագործելու, ինչպես նաև ուրանի հարստացման իր երկրի իրավունքը՝ հաղորդում է IRNA գործակալությունը:
«Իրանի միջուկային գործունեությունը խաղաղ է և կմնա այդպիսին: Սակայն Իրանը չի հրաժարվի իր միջուկային իրավունքից, այդ թվում՝ ուրանի հարստացումից»,- ասել է պետության ղեկավարը:
Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում ստեղծել միջուկային զենք, այլ մտադիր է ատոմային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով:









































