Նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ապամիջուկայնացման վերաբերյալ համաձայնագիր կնքելու համար մի քանի հանդիպում կպահանջվի:
Reuters-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ կցանկանար, որպեսզի Փհենյանը ցանկացած համաձայնագրի շրջանակներում որքան հնարավոր է արագ դադարեցնի միջուկային ծրագիրը:
Նա հույս է հայտնել, որ հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք հանդիպումը տեղի կունենա: Նա շեշտել է, որ համաձայնության գալու համար կարող է անհրաժեշտ լինի մի քանի հանդիպում: «Կցանկանայի, որ այն մեկ հանդիպման ընթացքում կատարվեր, բայց շատ հաճախ գործարքները այդպես չեն կնքվում », – ասել է Թրամփը:










































