Մեգան Մարքլը Սասեքսի դքսուհի դարձավ գրեթե երկու շաբաթ առաջ, սակայն արդեն հանրային միջոցառումների է ներկա գտնվում արքայազն Հարիի ընտանիքի հետ։ Նոր կյանքին հարմարվելուն նրան օգնում է ընկերուհին՝ Ամալ Քլունին։
Այն բանից հետո, երբ նախկին դերասանուհին դարձավ թագավորական ընտանիքի մի մասնիկը, Եղիսաբեթ II-ը ստիպեց նրան օգնության համար դիմել իր խորհրդական Սամանտա Քոենին։

Պարզվում է, որ նա պետք է սովորեցնի Սասեքսի դքսուհուն՝ ինչպես դառնալ Վինձորների կլանի օգտակար անդամ։ Բայց, այնուամենայնիվ, բացի արքայազնի կնոջ պարտականություններից, Մեգանը նաև սեփական հետաքրքրություններ ունի։
Ինչպես հաղորդում են People կայքի լրագրողները, Լոնդոնի կյանքին հարմարվել նրան օգնում է Ամալ Քլունին։ Պարզվում է, նախկին դերասանուհին և փաստաբանը վաղուց են իրար ճանաչում. նրանք զրույցի շատ ընդհանուր թեմաներ ունեն։

Նրանք ավելի են մտերմացել, երբ Մարքլը Լոնդոն է տեղափոխվել։ Ամալն ու Ջորջ Քլունին Լոնդոնի արվարձանում առանձնատուն ունեն, որտեղ ներկայումս ապրում են։









































