Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել այն գործողությունների վերաբերյալ, որոնք ուղղված են երկրում պետական իշխանությունը զավթելուն, կիրակի օրը հաղորդում է Ուկրաինայի ԱԾ կայքը:
Տվյալ քրեական գործը հետաքննում է ԱԾ գլխավոր հետաքննչական վարչությունը:
ИТАР-ТАСС գործակալության տվյալների համաձայն՝ գործը մասնավորապես վերաբերում է ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդներ Արսենի Յացենյուկին և Ալեքսանդր Տուրչինովին:







































