Չեմ պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե ինքը մի քանի գործարար պատգամավորի հետ մեկտեղ առաջիկայում դուրս կգա ՀՀԿ խմբակցությունից։
«Չգիտեմ՝ ով ինչ է գրել, բայց որևէ անգամ որևէ մեկին նման բան չեմ ասել և չեմ էլ ասելու, քանի որ ես չեմ պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից», – ասաց պատգամավորը:
Լրագրողի դիտարկմանը՝ հնաարվո՞ր է, որ խմբակցությունը լքի, եթե եթե ՀՀԿ-ն խորհրդարանում դառնա փոքրամասնություն, Հակոբ Հակոբյանն ասաց. «Ես նման մարդ չեմ, որ լավ ժամանակներում կողքները լինեմ, վատ ժամանակներում դուրս գամ»:







































