Apple ընկերությունը, ըստ Forbes-ի, ութերորդ անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը:

2018թ. վարկանիշային աղյուսակում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ոչ միայն նվաճել են առաջին տեղը, այլև զբաղեցրել են առաջին հնգյակը:

Apple-ը գնահատվում է 182,8 մլրդ դոլար, ինչը 8% -ով ավելի է, քան 2017-ին: Երկրորդ տեղում Google-ն է, որը մեկ տարում թանկացել է միանգամից 30%-ով, իսկ այժմ գնահատվում է 1321 միլիարդ դոլար: Երրորդ տեղում է Microsoft-ը, որի շուկայական կապիտալիզացիան աճել է 21% -ով և կազմել է 104,9 մլրդ ԱՄՆ դոլար:

Հնգյակը եզրափակում են Facebook-ը (94,8 մլրդ դոլար)և Amazon-ը (70,9 մլրդ դոլար):











































