Այսօր սուպերմոդել Թայրա Բենքսը նշում է իր 40 ամյակը: Բենքսի կարիերան սկսվել է 15 տարեկանից: Նա հայտնվել է երիտասարդական ամսագրի շապիկին և այդ ժամանակվանից սկսած` բազմաթիվ առաջարկներ է ստացել: 1996-2005 թթ. Թայրան եղել է Victoria’s Secret-ի հրեշտակը և առաջին աֆրոամերիկուհին է եղել, ով նկարահանվել է բրենդի կատալոգի համար:
Ինչպես և մյուս մոդելները, Թայրան շատ ժամանակ է հատկացնում իր խնամքին: Նրա մարմինը միշտ էլ ավելի կլորավուն է եղել՝ մյուս մոդելների հետ համեմատած, և հենց դա է նրա առանձնահատկությունը: Մոդելի խոսքերով՝ ինքը բավականին արագ է նիհարում, եթե դրա կարիքը կա: Թայրան լողափին փիլաթեսով է զբաղվում, ինչպես նաև համադրում է քայլքն ու վազքը:
Հնարավոր չէ հաշվել, թե իր կարիերայի ընթացքում մոդելը քանի անգամ է փոխել սանրվածքն ու մազերի գույնը: Թայրան ընդհանրապես կերպարանափոխությունների վարպետ է:
«Կարծում եմ՝ ես նորաձևության աշխարհում ամենահաջողակ մոդելներից եմ, քանի որ մուգ մաշկ, մեղրագույն մազեր և կանաչ աչքեր ունեմ: Այս պահին դա նորաձև է»,- մոդելի խոսքերն է մեջբերում Allure-ը:







































