ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ գրառում է արել Twitter-ի իր էջում։
Հանրապետական կոնգրեսականն իր գրառման մեջ կոչ է արել Թուրքիային հանել Հայաստանի դեմ կիրառվող շրջափակումը, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան:
«Մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը: Կոչ ենք անում Թուրքիային վերացնել շրջափակումը, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան»,-գրել է քաղաքական գործիչը:
We recognize the 100th Anniversary of the first Republic of Armenia. We call upon Turkey to lift the blockade and Azerbaijan to stop its aggression against Artsakh.
— Rep. Brad Sherman (@BradSherman) May 28, 2018







































