Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Գնացքը շարժվեց, բայց ո՞ւր

Սերժ Սարգսյանի երկար սպասված խոսքը հնչեց, իսկ դրանից ստացված տպավորությունն ու մեսիջները բավականին բազմիմաստ են:

Ակնհայտ է, որ Սարգսյանի խոսքը անհամեմատ տարբերվում էր նրա կուսակիցների միանշանակ մերժումներից, որ հնչում էին վերջին օրերի ընթացքում: Սակայն դժվար է նաև ասել, որ Սարգսյանն «այո» ասաց երկխոսելու ընդդիմության կոնկրետ առաջարկին: Նա «այո» ասաց երկխոսելու գաղափարին ընդհանրապես, բայց կոնկրետ առաջարկը մերժեց՝ փոխարենը չանելով օրակարգային փոխադարձ առաջարկություն:

Սերժ Սարգսյանն ընդամենը ցրեց պատասխանատվությունն իշխանական դաշտով՝ Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի վրա՝ թերևս առաջնորդվելով «բաժանիր, որ տիրես» հայտնի կարգախոսով: Նա ըստ երևույթին հաշվարկել է ընդդիմության դիմաց դնել համակարգի առանձին սեգմենտներին, բաժանել պատասխանատվությունը, որպեսզի ինքն էլ հայտնվի արբիտրի դերում: Չէ՞ որ մրցավարն է տնօրինում ժամանակը. Թուրքիայի հետ թեկուզև անհաջող, բայց ֆուտբոլ խաղացած Սերժ Սարգսյանը գուցե լավ է յուրացրել այդ սկզբունքը, որը փորձում է կիրառել ընդդիմության հետ ներքաղաքական շախմատում:

Սակայն պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանին թերևս հաջողվեց իր պատասխանով բավական հմտորեն խուսափել ընդդիմության կոնկրետ շախից: Բանն այն է, որ Սարգսյանն ըստ էության ընդդիմությանն ուղարկելով այսպես ասած իշխանության չորս կողմը, այդուհանդերձ խուսափեց կտրուկ մերժողական տերմիններից և իմաստային ձևակերպումներից՝ մնացյալը թողնելով ընդամենը ունկնդիրների մեկնաբանությանը:

Ինչպե՞ս է մեկնաբանելու այդ ամենը Հայ ազգային կոնգրեսը: Խոսքը տվյալ դեպքում, իհարկե, Կոնգրեսի առաջնորդի, ոչ թե տարբեր գործիչների մեկնաբանության մասին է: Կասկած չկա, որ ընդդիմության դեպքում էլ վճռորոշը լինելու է այն, թե ինչ կասի կամ կմտածի Տեր-Պետրոսյանը, ինչ ձևակերպում կտա իրավիճակին և ինչպես կմեկնաբանի Սերժ Սարգսյանի արձագանքը, ինչպես կընկալի և կհորդորի ընկալել Կոնգրեսի համակիրներին: Իսկ առաջնորդի մեկնաբանությունն ամենայն հավանականությամբ կլինի հունիսի 30-ի հանրահավաքին, որտեղ էլ, հավանաբար, հասարակությանը կներկայացվի իշխանության խոսքին Կոնգրեսի արձագանքի մասին որոշումը:

Բայց կարծես թե նկատելի է, որ Կոնգրեսի համար ստեղծվել է «կամ-կամ»-ի որոշակի իրավիճակ: Մյուս կողմից, կարծես թե ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը Կոնգրեսի համար թողել է այսպես ասած մեկնաբանության պատեհ անցքեր: Մասնավորապես, կարելի է յուրօրինակ պատվիրակություն ընկալել Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան-Կարեն Կարապետյան եռյակը, և ասել, որ Սերժ Սարգսյանն անուղղակի, բայց ձևավորել է պատվիրակություն: Բացի այդ, առավել ևս կարելի է պատվիրակության պատրաստակամություն համարել նրա միտքը, թե կարող են բանակցել կոալիցիայի ներկայացուցիչների հետ: Այլ կերպ ասած, ընդդիմությունը կարող է մեկնաբանել, որ Սերժ Սարգսյանը մասամբ արձագանքել է իր առաջարկին, և միայն օրակարգի հարցում է հայտնել անհամաձայնություն:

Փաստ է թերևս, որ չնայած բավականաչափ ընդհանրականությանը, Սերժ Սարգսյանի պատասխանն ըստ էության լուծեց երկու ուժերի համար ներկայիս գլխավոր խնդիրը՝ գործընթացի շարունակականության հիմքի ապահովումը: Իսկ թե արդյո՞ք դա գլխավոր խնդիր է նաև պետության համար՝ երկու ուժերը դեռ պետք է ապացուցեն իրենց սկսած գործընթացի արդյունավետությամբ: Դժբախտաբար այն ներկայումս բավական ցածր է թե ծավալի, թե դինամիկայի առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում