Գերմանիայում սելֆի անելիս կայծակը հարվածել է երիտասարդ աղջիկներին, հաղորդում է AP-ն:
Շուրջ 20 տարեկան աղջիկներին հայտնաբերել են Վատտենշեյդում՝ գետնին ընկած, պատառոտված հագուստով:
Նրանցից մեկը կյանքի համար վտանգավոր վնասվածքներ է ստացել, նա հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է: Մյուսը նույնպես հիվանդանոցում է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:







































