Շոտլանդիայում Castle Crajg Hospital-ը բուժում է կրիպտոարժույթի վաճառքից կախվածություն ունեցող մարդկանց՝ գրում է altcoin.info-ն:
Փորձագետների կարծիքով՝ բիթքոինի վաճառքը կարող է վերածվել վարքային այնպիսի խանգարման, ինչպիսին առցանց խաղերից կախվածությունն է:
Ներկա պահին հաստատությունը զբաղվում է թմրանյութերից և ալկոհոլից կախվածության բուժմամբ: Մասնագետների կարծիքով՝ ժամանակն է այդ ցուցակում ներառել նաև կրիպտոարժույթից կախվածությունը, որի բուժման համար նախատեսվում է օգտագործել նույն մեթոդները, ինչ ազարտային խաղերի դեպքում:
Castle Craig- ի հիվանդանոցում ասում են, որ կրիպտոարժույթից կախվածություն ունեցողների թվի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն չկա, սակայն հայտնի է, որ շուրջ 13 միլիոն մարդ ամբողջ աշխարհում զբաղված է կրիպտոարժույթի վաճառքով:







































