Կոլումբիացի գիտնականները Բոգոտայի մոտ հայտնաբերել են հնդկացիների հնագույն բնակատեղի, որը գտնվում է Սոաչի քաղաքում, հայտնում է ITAR-TASS-ը:
Բնակատեղին պատկանում է Էրերա մշակույթի ժամանակաշրջանին ու այսօրվա դրությամբ միակ հնագիտական գտածոն է հարավամերիկյան երկրի տարածքում:
7,8 հա տարածքով պեղավայրում աշխատում են 170 գիտնականներ և բանվորներ: Գյուղը գոյություն է ունեցել մոտավորապես 3 հազար տարի առաջ: Այն թվագրվում է Ք.ծ.ա. մոտ 900-ից մինչև Ք.ծ.հ. 900 թվականը:
Հայտնաբերվել են կենցաղային ու ծիսական մի շարք կարևոր ցուցանմուշներ:
Էրերա մշակույթը թվագրվում է Ք.ծ.ա. 4-րդ դարից մինչև Ք.ծ.հ. 9-րդ դարը:











































