Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Վարչապետի կոչը շատ ճիշտ է ու տեղին, բայց բանակում պետք է կարգավորել միջանձնային հարաբերությունները

«Վարչապետի կոչն ուղղված զինծառայողների ծնողներին՝ շատ ճիշտ է ու տեղին, քանի որ առաջին հերթին հենց ծնողները պիտի հասկանան, որ իրենց որդին պետք է պատասխանատվություն ունենա նաև, ինչու ոչ, իր կրած զինվորական համազգեստի նկատմամբ․ հասկանում եմ, որ դժգոհություններ կան, թե համազգեստը շուտ է մաշվում կամ պատռվում է և այլն և այլն, բայց ըստ իս՝ այդ ասեկոսեները մի փոքր չափազանցված են, մյուս կողմից էլ՝ ես չէի ասի, որ ներքնազգեստն ու հիգիենիկ պարագաներն առաջնային խնդիր են բանակում, բայց, իհարկե, ցանկացած խնդիր պետք է լուծում ստանա, այսինքն եթե կա հնարավորություն այդ ամենն ավելի բարելավելու, նորացնելու, ապա պետք է արվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց կինոռեժիսոր, «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։

Հիշեցնենք, որ օրերս իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով զինծառայողների համազգեստին ու հիգիենիկ պարագաներին՝ կոչ արեց ծնողներին, որպեսզի նրանք այդպիսի պարագաներ այլևս չգնեն և չուղարկեն զորամասեր, քանի որ ՀՀ ԶՈՒ-ն կարողանում է պատշաճ մակարդակով հոգալ այդ հարցը։

Արշակ Զաքարյանի դիտարկմամբ՝ այս առումով հատկապես վերջին տարիներին դրական փոփոխությունն ակնհայտ է՝ գրեթե բոլոր զորամասերում բարելավել է թե զինվորական համազգեստի որակը, թե զինծառայողներին տրամադրվող սննդամթերքի որակը, ինչպես նաև էականորեն փոխվել են զինծառայողների և սպայական կազմի միջանձնյա հարաբերությունները, դրական տեղաշարժն ըստ Զաքարյանի՝ ակնհայտ է։

«Այդ ամենում մեծ ներդրում ունի Սեյրան Օհանյանը, նրանից հետո Վիգեն Սարգսյանը և ես համոզված եմ, որ այդ դրական փոփոխությունները հիմա էլ կշարունակի նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը։

Աշխարհում չկա որևէ բանակ, որ խնդիր կամ թերություն չունենա, սակայն դրանք բոլորը ներքին կարգով լուծվող հարցեր են․ իմ սկզբունքը հետևյալն է՝ բանակի մասին կամ լավը կամ ոչինչ և մեծ ուրախությամբ պետք է նշեմ , որ դրական բաներն ավելի շատ են, քան բացասականը, ես տարբեր դիրքերում եմ լինում, տարբեր զորամասեր եմ այցելում և միանշանակ կարող եմ պնդել, որ շատ լուրջ փոփոխություններ ենք արձանագրել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում