Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու մտադրությունը:
Բանակցություններն ընթացել են մայիսի 26-ին՝ Պխանմունջ սահմանային կետում: Այս մասին հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր Կիմ Չեն Ինի հետ հանդիպումից, որը պետք է կայանար հունիսի 12-ին: ԱՄՆ նախագահը իր որոշման պատճառներից մեկը համարել էր «հսկայական չարությունը և բացահայտ թշնամանքը», ինչը Փխենյանը իբր ցույց էր տվել իր վերջին հայտարարություններից մեկում:
Այնուամենայնիվ, մայիսի 26-ին հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները «արդյունավետ բանակցություններ է վարում» գագաթնաժողովի անցկացմանը վերադառնալու համար: Այն կարող է տեղի ունենալ Սինգապուրում նույն օրը՝ հունիսի 12-ին:









































